ՀԱՅ   РУС   ENG
Պատմություն
Գիտությունների ակադեմիայի համակարգում մեխանիկայի ոլորտում հետազոտությունները սկսվել են Ակադեմիայի հիմնադրման առաջին իսկ օրերից: Նախ իրականացվել են հետազոտություններ մաթեմատիկայի և մեխանիկայի ոլորտում, այնուհետև Շինանյութերի և կառուցվածքների ինստիտուտում (1945–1955), 1955 թվականից ՝ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում: 1971 թ.-ին հիմնադրվեց Մեխանիկայի ինստիտուտը, որի առաջին տնօրենը դարձավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը: Մեխանիկայի ինստիտուտը ճանաչված հետազոտական կենտրոն է, որտեղ իրականացվում են հիմնարար տեսական և փորձարարական հետազոտություններ մեխանիկայի տարբեր բնագավառներում: Շնորհիվ ակադեմիկոսներ Նագուշ Հարությունյանի և Սերգեյ Համբարձումյանի ջանքերի ստեղծվեեցին և զարգացում ապրեցին մեխանիկայի գիտական նոր ուղղություններ: